Գիտնականները տեսանկարահանել են կատվի չափերի հազվագյուտ տեսակի եղնիկի (տեսանյութ, լուսանկարներ)
29 տարվա ընթացքում առաջին անգամ գիտնականներին հաջողվել է տեսանկարահանել անհետացած համարվող հազվագյուտ տեսակի եղնիկի, գրում է National Geographic-ը:
Կենդանին հայտնաբերվել է վիետնամական անտառում: Վիետնամական եղնիկների մասին առաջին անգամ խոսվել է 20-րդ դարասկզբին, իսկ գիտնականներին հայտնի վերջին կենդանուն, ըստ տեղեկությունների, 1990 թվականին սպանել են որսորդները:
Նշված ժամանակվանից ի վեր կենդանաբանները վիետնամական անտառներում ապարդյուն փնտրել են եղնիկին: Վերջերս տեղի որսորդները հայտնել են, որ չոր, փշոտ անտառում եղնիկի նշված տեսակին նման կենդանու են տեսել:
Մասնագետները Նյաչանգա քաղաքի մերձակայքում գտնվող անտառներում տեսանկարահանող սարքեր են տեղադրել, որտեղ էլ հաջողվել է նկարահանել հազվագյուտ եղնիկին:













