Ֆրանսիայի նախագահի անունից տրվող պետական ճաշը եզրափակվել է Ազնավուրի ստեղծագործությամբ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

10:08 • 12.11.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հեռարձակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրվող պետական ճաշի ընթացքում հնչող երաժշտությունը։

«Երբ Նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ...»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով․ այնտեղ նա մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։