«Երկրների առաջնորդները կարդում են Թրամփի թվիթերյան գրառումներն ու արագ արձագանքում դրանց». Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է ժամանակակից աշխարհում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումների դերի մասին, գրում է gazeta.ru-ն:
Պետքարտուղարը նշել է, որ երկրների առաջնորդներն արագ են արձագանքում ԱՄՆ նախագահի հրապարակումներին:
«Պետք է ասեմ, որ աշխարհի առաջնորդները կարդում են դրանք»,- հայտարարել է Պոմպեոն:
Նա նաև նշել է, որ Թրամփի թվիթերյան գրառումները շփման հզոր միջոց են դարձել:









