Ամանորյա շոուի նկարահանումների ժամանակ Վերկա Սերդյուչկայի ինքնազգացողությունը վատացել է

12:27 • 12.11.19

Վերկա Սերդյուչկա բեմական մականվամբ հանդես եկող երգիչ և պրոդյուսեր Անդրեյ Դանիլկոյի ինքնազգացողությունը վատացել է, գրում է ukraina.ru լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել ուկրաինական ամանորյա շոուի նկարահանումների ժամանակ:

Նշվում է, որ դերասանը գունատվել է և ստիպված է եղել փոխել բեմական հագուստը: Նկարահանման ավարտից հետո 46-ամյա Դանիլկոն մի քանի ժամ չի լքել հարդարման սենյակը:

Արտիստի ներկայացուցչի խոսքով՝ նրա մոտ սրտի բլոկադա է տեղի ունեցել, ինչի պատճառով խախտվում է սրտի ռիթմը: