Apple-ը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր MacBook Pro 16 նոթբուքը

20:36 • 13.11.19

Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր MacBook Pro նոթբուքը՝ 16 դյույմ անկյունագծով Retina էկրանով և Magic Keyboard նորացված ստեղնաշարով:

Ինչպես գրում է ТАСС-ը՝ հղում անելով ընկերության կայքին, նորագույն նորթբուքն աշխատում է 80 տոկոսով ավելի արագ: Այն համալրված է նորագույն ութմիջուկանի պրոցեսորով, մինչև 64 ԳԲ հիշողությամբ, նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորով, որի տեսահիշողությունը կազմում է 8 ԳԲ:

Նշվում է, որ սա ընկերության պատմության ամենահզոր MacBook Pro մոդելն է: Այն կարող է ավելի երկար աշխատել առանց վերալիցքավորման և զինված է 6 բարձրախոսներից, Touch Bar վահանակից, Touch ID սենսորից, Force Touch տեխնոլոգիայից և Apple T2 Security Chip-ից կազմված համակարգով:


Նորագույն գաջեթն արդեն հասանելի է ընկերության կայքում և Apple Store հվելվածում՝ 2399 դոլարով, ինչպես և MacBook Pro 15 մոդելը:
 

 

Apple-ը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր MacBook Pro 16 նոթբուքը