Փորձագետը նշել է Վենետիկում տիրող ջրհեղեղի պատճառը
Վենետիկում անոմալ ջրհեղեղները, ինչպիսին այս օրերին են տեղի ունենում, հարյուրամյակի վերջին կլիմայական փոփոխությունների պատճառով կկրկնվեն 3-5 տարին մեկ և ոչ թե 50 տարին մեկ անգամ, ինչպես առաջ էր: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ նման կարծիք է հայտնել ՌԴ WWF «Կլիման և էներգետիկան» ծրագրի տնօրեն Ալեքսեյ Կոկորինը:
Անբարենպաստ եղանակային պայմաններից սովորաբար տուժող Վենետիկը միջինում յուրաքանչյուր 4 տարին մեկ «բարձր ջրի» ժամակաշրջան է ապրում:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները տեղեկացրել էին, որ ջրի մակարդակը Վենետիկում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 187 սմ-ի: 1996-ին գրանցված 194 սմ ցուցանիշից հետո սա երկրորդ ամենաբարձր տվյալն է պատմության մեջ:
Փորձագետը նշել է, որ Կլիմայական փոփոխությունների հարցով փորձագետների միջազգային խմբի վերջին զեկույցի համաձայն՝ իրավիճակը Վենետիկում այնքան էլ «փայլուն չէ»:
Կոկորինը նշել է, որ ջրհեղեղը կահագնանա, եթե մարդկությունը չկրճատի ջերմոցային գազերի արտանետումը, և ջերմաստիճանը բարձրանա 4.5 աստիճանով մինչև հարյուրամյակի ավարտը:










