Ferrari-ն ներկայացրել է Roma նորագույն սպորտային մեքենան՝ նվիրված «հավերժական քաղաքին» (լուսանկարներ)

23:37 • 14.11.19

Իտալական Ferrari ընկերությունը ներկայացրել է գերժամանակակից սպորտային մեքենան, որը նվիրվում է Իտալիային։

Ինչպես գրում է Корреспондент-ը, նորույթը ստացել է Roma («Հռոմ») անվանումը։ Ավտոարտադրողը հայտարարել է, որ նորույթը կոչված է հարգանքի տուրք մատուցելու «հավերժական քաղաքին»։

Նորույթը համալրվել է 620 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3,4 վայրկյանում։ Առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժամ։

Ferrari Roma մոդելը համալրվել է 16 դյույմ լայնությամբ կառավարման վահանակով և «հարմարավետ հասանելիություն» գործառույթով ստեղնով, այսինքն՝ մեքենայի սրահ մուտք գործելու համար դռան բռնակներն այլևս անհրաժեշտ չեն։

Դեռևս չի հաղորդվում, թե երբ է ավտոմեքենան հայտնվելու շուկայում։

 

 

 

Ferrari-ն ներկայացրել է Roma նորագույն սպորտային մեքենան՝ նվիրված «հավերժական քաղաքին» (լուսանկարներ)