Առանց վարորդի Tesla-ն «մրցարշավ է կազմակերպել» հանդիպակաց գոտում  

23:53 • 14.11.19

 

Կանադական Ռիչմոնդ քաղաքի բնակիչները բավականին վախեցել և մտահոգվել են՝ տեսնելով, թե ինչպես է Tesla Model 3 մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանում հանդիպակաց գոտով։

Ինչպես գրում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, տրանսպորտային միջոցի ղեկին ոչ ոք չի եղել։ Պարզվել է, որ էլեկտրամեքենայի վարորդը օգտվել է Smart Summon գործառույթից, որը վերջերս է հայտնվել էլեկտրական մոդելներում։ Այն թույլ է տալիս վարորդին «հեռակառավարման եղանակով կանչել» իր մեքենային։ Սակայն վարորդը պետք է գտնվի մեքենայից առավելագույնը 60 մետր հեռավորության վրա։

Tesla-ն ինքնուրույն գործարկվում է և ճանապարհ է ընկնում՝ կողմնորոշվելով տիրոջ սմարթֆոնից եկող GPS-ազդանշանով։ Հենց այդ գործառույթից էլ օգտվել է մեքենայի տերը։

Մեքենաշինական ընկերությունից հայտնել են, որ Smart Summon գործառույթի օգտագործման համար պատասխանատվությունը լիովին կրում է մեքենայի տերը։ Մեքենան միշտ չէ, որ կարող է ճիշտ գնահատել ճանապարհային երթևեկության իրավիճակը։

Առանց վարորդի Tesla-ն «մրցարշավ է կազմակերպել» հանդիպակաց գոտում