Ավստրալական «Qantas Airlines» ավիաընկերությունն ամենաերկար ավիաթռիչքի նոր ռեկորդ է սահմանել

16:39 • 15.11.19

Ավստրալական «Qantas Airlines» ավիաընկերության ինքնաթիռն իրականացրել է պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքը։ Այս մասին ասվում է ավիաընկերության կայքում։

Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը թռիչք է իրականացրել Լոնդոնից Սիդնեյ և օդում 19 ժամ 19 րոպե է անցկացրել։ Այս ժամանակահատվածում ինքնաթիռի ուղևորները երկու արևածագ են դիմավորել՝ Եվրոպայում և Ասիայում։

«Qantas» ավիաընկերությունը, որը հայտնի է «Թռչող կենգուրու» անվանմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված թռիչքների պատվին «Project Sunrise» նախագիծն է հիմնել, որը ներառում է երեք անվայրէջք թռիչք։ Եթե հետազոտությունները ցույց տան, որ նման թռիչքները շահութաբեր և նպատակահարմար են, ապա 2023 թվականին ընկերությունը նման թռիչքների համար նախատեսված ինքնաթիռներ կթողարկի։ Պլանավորված երեք թռիչքից երկուսն արդեն իրականացվել են, իսկ երրորդը կիրականացվի դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ հոկտեմբեր Qantas ավիաընկերության՝ Boeing 787-9 ինքնաթիռի՝ Սիդնեյից Նյու Յորք կատարած թռիչքը դարձել էր ամենաերկար անվայրէջք թռիչքը։

Թռիչքի ամբողջական ժամանակահատվածը կազմել է 19 ժամ, 14 րոպե: Օդանավը հաղթահարել է 16 309 կիլոմետր և վայրէջք է կատարել 37 րոպե ուշացումով:

Ավելի վաղ ամենաերկար անվայրէջք թռիչքն էր համարվել Նյու Յորքից Սինգապուր թռիչքը՝ 18 ժամ 50 րոպե տևողությամբ և 15 345 կիլոմետր հեռավորությամբ:

Ավստրալական «Qantas Airlines» ավիաընկերությունն ամենաերկար ավիաթռիչքի նոր ռեկորդ է սահմանել