Փորձագետը նշել է՝ ինչպես ձմռանը խուսափել արևի լույսի պակասի հետևանքով առաջացած ընկճախտից
Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, բժիշկ Ալեքսանդր Կալինկինը ձմեռային շրջանում արևի լուսի պակասի հետևանքով առաջացած ընկճախտից խուսափելու համար խորհուրդ է տալիս օգտագործել հատուկ լամպեր, գրում է ТАСС գործակալությունը։
Մասնագետը նշել է, որ արևային լույսի պակասի հետևանքով օրգանիզմում խանգարվում է մելատոնինի արտադրության գործընթացը։ Դրա պատճառով էլ սկսվում են սեզոնային ընկճախտները և տրամադրության ու քնի որակի անկում է գրանցվում։ Բժիշկը նշել է, որ իրավիճակը փաստացիորեն անհնար է «փրկել» վիտամիների օգնությամբ։
Արևի լույսի պակասի դեմ պայքարելու համար Կալինկինը խորհուրդ է տվել ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում, իսկ շինությունների ներսում կիրառել հատուկ լամպեր։
«Ստեղծվել են հատուկ լամպեր, որոնք կրկնօրինակում են արևի լույսը։ Առավոտյան 30-40 րոպե նման լամպերի լույսի ներքո գտնվելը կնպաստի որոշակի քանակի մելատոնինի արտադրությանը։ Գոյություն ունեն նույնիսկ պատուհանի հատուկ շրջանակներ, որոնք նույնպես կրկնօրինակում են արևի լույսը»,- ասել է Կալինկինը։
Կալինկինը նշել է նաև, որ քնի ժամանակ լույսի քանակությունը պետք է սահմանափակել, իսկ տագնապային խանգարումներով մարդկանց մասնագետը խորհուրդ է տվել կիրառել կարմիր, նարնջագույն կամ դեղին լույսով լամպեր, որոնք չեն անդրադառնա քնի որակի վրա:










