«Իրանը չի ցանկանում վնասել Իսրայելի ժողովրդին, սակայն ցանկանում է, որ այդ պետության ղեկավարությունը փոխվի». Խոմենեի
«Իրանը հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ Իսրայելի «սիոնիստական ռեժիմը» պետք է դադարեցնի իր գոյությունը: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին»,-գրում է interfax.by կայքը:
«Դա չի նշանակում հրեա ժողովրդի ոչնչացում, մենք չենք ուզում վնասել նրանց: Դա նշանակում է պետության և հաստատված ռեժիմի ոչնչացում»,- ասված է Այաթոլլահ Խամենեի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Սիոնիստական ռեժիմի վերացումը նշանակում է, որ Պաղեստինի ժողովուրդը, որն այդ հողի իրական տերն է, կկարողանա ընտրել սեփական կառավարությունը և քշել այնպիսի մարդկանց, ինչպիսին է Նեթանյահուն»,-ավելացրել է Խամենեին:
Իրանցի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը պաղեստինյան պետության անկախության կողմնակիցն է:
Այսպիսի հայտարարություն Խամենեին կատարել է Թեհրանում տեղի ունեցած իսլամական միության միջազգային կոնֆերանսին:
Իրանի իշխանությունները չեն ճանաչում Իսրայել պետությունը, երկու երկրների միջև երբեք դիվանագիտական հարաբերություններ չեն եղել: Մինչև 1979 թվականի Իրանի Իսլամական հեղափոխությունը, երկրները ունեին առևտրական կապեր և համագործակցում էին պաշտպանության ոլորտում, սակայն 1979 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջ դրեց Իսրայելի հետ բոլոր կապերին:
Իրանը աջակցում է պաղեստինցիներին՝ Իսրայելի դեմ պայքարում, իսկ Իսրայելի իշխանություններին անվանում է «սիոնիստական ռեժիմ»:









