Առաջին ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումները հաջողությամբ են անցել(լուսանկար, տեսանյութ)

15:34 • 15.11.19

SpaceX ընկերությունը հաջողությամբ է անցկացրել իր առաջին ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումը երկրի վրա: Այս մասին տեղեկանում ենք ընկերության Twitter -յան էջից:

Այս փուլը ընկերությանը թույլ է տալիս մոտակա ամիսներին արդեն անցնել փորձնական թռիչքներին: Սպասվող փորձարկումները հաջողելու դեպքում արդեն մյուս տարի SpaceX-ը պատրաստ կլինի Crew Dragon ուղևորափոխադրող տիեզերանավով մարդկանց տիեզերք փոխադրել:

Ավելի վաղ SpaceX- ը տեսագրության միջոցով ցույց էր տվել Crew Dragon տիեզերանավի վթարային փրկարարական համակարգը: Այժմ ընկերությունը այս համակարգը պատրաստվում է ներկայացնել  NASA- ի վավերացմանը:

 

 

Առաջին ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումները հաջողությամբ են անցել(լուսանկար, տեսանյութ)