Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային ցուցակում Բիլ Գեյթսը վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ առաջ է անցել Բեզոսից
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատերերի ցուցակը: Գործակալությունում նշել են, որ Գեյթսն ավելի քան երկու տարվա ընթացքում առաջատար է դարձել առաջին անգամ, գրում է Bloomberg գործակալությունը:
Bloomberg-ի տվյալներով՝ Գեյթսի եկամուտների աճին կարող էր նպաստել Պենտագոնի՝ Microsoft-ին 10 մլրդ դոլար արժողությամբ միջհամակարգչային հաղորդակցության ոլորտում 10 տարվա պայմանագրի կնքումը: Ի սկզբանե ենթադրվում էր, որ պայմանագիրը կկնքվի Amazon ընկերության հետ:
Դրանից հետո Բեզոսի ընկերության արժեթղթերի արժեքն ընկել է մոտ 2 տոկոսով, իսկ Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը՝ բարձրացել 4 տոկոսով:
Այս պահին Գեյթսի կարողությունը գնահատվում է մոտավորապես 110 մլրդ դոլար, իսկ Բեզոսի կարողությունը՝ 109 մլրդ դոլար:
Առաջատարների եռյակը եզրափակում է Louis Vuitton Moet Hennessy ընկերության ղեկավար Բեռնար Առնոն՝ 103 մլրդ դոլար կարողությամբ:









