Երկու լուսաբաց, գինի՝ նախաճաշին, մարզումներ սրահում. պատմության մեջ ամենաերկար չվերթի ուղևորները պատմել են թռիչքի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

12:55 • 16.11.19

Ավստրալիայի Qantas Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղևորները, որոնք դարձել են պատմության մեջ ամենաերկար թռիչքի ականատեսները, պատմել են թռիչքից ստացած իրենց տպավորությունների մասին, գրում է Daily Mail-ը:

Թռիչքի ուղևորների համաձայն՝ առաջին հերթին իրենց զարմացրել է այն, որ բորտուղեկցորդները նախաճաշի փոխարեն ընթրիք են մատուցել, չնայած այն բանին, որ օդանավն Անգլիայից մեկնել է վաղ առավոտյան: Մասնավորապես՝ նրանց առաջարկել են սթեյքով սենդվիչներ, ապուր և գինի։ 

Աղբյուրը գրում է, որ դրա պատճառն այն է, որ չվերթն իրականացվել է Սիդնեյի ժամանակով։ Հենց նույն պատճառով էլ սրահում անջատել են լույսն ու գիշերային տրամադրություն ստեղծել։ Դա մարդկանց հնարավորություն է տվել ավելի հեշտ հարմարվելու նոր պայմաններին:

Բացի այդ, ուղևորներին խնդրել են կատարել մի շարք վարժություններ, այդ թվում՝ ձգումներ, իսկ հետո անցնել նստատեղերի երկայնքով:

Ճանապարհորդներին ամենից շատ տպավորել է երկու լուսաբաց տեսնելու հնարավորությունը:

«Ոգևորությունը գագաթնակետին հասավ, երբ 16 ժամ թռիչքից հետո թանաքագույն երկինքը ճեղքվեց և հորիզոնը ներկվեց արևածագի դեղին ու վարդագույն երանգներով»,- հայտնել է ուղևորներից մեկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Qantas Airlines ավիաընկերության ինքնաթիռն իրականացրել է պատմության մեջ ամենաերկար «անվայրէջք» թռիչքը։

Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը թռիչք է իրականացրել Լոնդոնից Սիդնեյ և օդում 19 ժամ 19 րոպե է անցկացրել։ Այս ժամանակահատվածում ինքնաթիռի ուղևորները երկու արևածագ են դիմավորել՝ Եվրոպայում և Ասիայում։

Qantas ավիաընկերությունը, որը հայտնի է «Թռչող կենգուրու» անվանմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված թռիչքների պատվին Project Sunrise նախագիծն է հիմնել, որը ներառում է երեք անվայրէջք թռիչք։ Եթե հետազոտությունները ցույց տան, որ նման թռիչքները շահութաբեր և նպատակահարմար են, ապա 2023 թվականին ընկերությունը նման թռիչքների համար նախատեսված ինքնաթիռներ կթողարկի։ Պլանավորված երեք թռիչքից երկուսն արդեն իրականացվել են, իսկ երրորդը կիրականացվի դեկտեմբերին։

 

Passengers on board the ultra-long-haul flight take part in a series of stretching exercises

On board: Passengers on their seats aboard Qantas flight QF7879, flying direct from London to Sydney

The Qantas Boeing 787 Dreamliner lands at Sydney Airport today after a 19-and-a-half hour non-stop flight from London

Crew members prepare food on board Qantas flight QF7879, flying direct from London to Sydney

The plane was met by more than 1,000 Qantas employees to mark the carrier’s 99th birthday and kick off 12 months of celebrations as it heads towards its centenary

Nick Boulos was put through medical tests as he joined passengers on the mammoth flight

Some passengers were fitted with wearable technology devices and followed a redesigned eating and sleeping schedule

Cabin lighting and temperature played roles in the research into the impact of ultra-long-haul flights on crew fatigue and jet lag

One of the specially prepared in-flight meals that was served to the passengers

Researchers from the University of Sydney's Charles Perkins Centre as well as the Cooperative Research Centre for Alertness, Safety and Productivity (Alertness CRC), who collected passenger and crew data

On the flight deck of the 19 and a half hour flight. Qantas chief executive Alan Joyce said the airline wants to improve comfort on long-haul flights

Last month, Qantas completed the first nonstop flight from New York to Sydney, which took 19 hours and 16 minutes