Մոսկվայում 10 մլն ռուբլիով վաճառվել է Մարկ Շագալի կտավներից մեկը
Մարկ Շագալի «Տաճարի զանգակատունը» կտավը, որը հեղինակը նկարել է 1926-ին, Մոսկվայում վաճառվել է 10 մլն ռուբլիով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Լիտֆոնդ» աճուրդի տանը:
Նշվում է, որ նկարն սկզբնապես վաճառքի է ներկայացվել 1 ռուբլի նախնական գնով: Նախքան աճուրդի մեկնարկը հեռակա խաղադրույքներ են ընդունվել:
Ինչպես իր «Մարկ Շագալ» գրքում նկարագրում է Ջոնաթան Ուիլսոնը, կտավը ստեղծվել է ֆրանսիացի Ժան դը Լաֆոնտենի առակների պատկերազարդումների վրա աշխատելու ժամանակահատվածում: Այդ ընթացքում նկարիչը մի քանի ամիս բնակվել է Շամբոն լճի մոտ, որտեղ էլ գտնվում է տաճարը:










