Infiniti-ի հին կուպեներից մեկը վերածվել է 1250 ձիաուժ հզորությամբ հիպերքարի (լուսանկարներ)

20:56 • 18.11.19

Լիբանանյան Zedro Motors թյունինգային ընկերությունը ցույց է տվել իր 1250 ձիաուժ հզորությամբ Notorious հիպերքարի առաջին մոդելը, որը կառուցված է Infiniti G37 կուպեի հիման վրա: Տվյալ մոդելի արտադրությունը դադարեցվել է 2013 թվականին:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, լիբանանյան ընկերության համար սա դեբյուտային նախագիծ է: Ընկերությունը բոլորովին վերջերս է ստեղծվել և գործում է ԱՄԷ-ում: Ընկերությունն իր առաքելությունը համարում է «հարմարավետ և էկզոտիկ ավտոմեքենայի ստեղծումը»:

Zedro Motors-ը մեքենան կթողարկի 100 օրինակով: Ի դեպ, դրանցից և ոչ մեկը չի կրկնօրինակի մյուսին: Մեքենայի անհատականությունն արտահայտվում է նրանով, որ ապագա տերը կարող է ընտրել նյութը, որից կպատրաստվի թափքը: 

Infiniti G37-ից նորույթը փոխառել է 3.7 լիտր ծավալային V6 շարժիչը, որը հզորացվել է մինչև 1250 ձիաուժի: 100 կմ/ժամ արագությունը մեքենան կզարգացնի 3.4 վայրկյանում:

 

Infiniti-ի հին կուպեներից մեկը վերածվել է 1250 ձիաուժ հզորությամբ հիպերքարի (լուսանկարներ)