Իլոն Մասկի ընկերությունը Լաս Վեգասում ստորգետնյա արագընթաց ավտոմոբիլային թունելի շինարարություն է սկսել
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկին պատկանող The Boring Company ընկերությունը Լաս Վեգասում ստորգետնյա արագընթաց ավտոմոբիլային թունելի շինարարություն է սկսել, գրում է NBC-ն։
1,5 կիլոմետր երկարություն ունեցող թունելը կկապի Las Vegas Convention Center գիտաժողովների կենտրոնի մի քանի մասնաշենքեր։ Ստորգետնյա երկու մայրուղիներով կերթևեկեն 16 անձի համար նախատեսված անվարորդ մեքենաներ։
Loop անվանումը ստացած ստորգետնյա թունելի խորությունը կազմելու է 12 մետր։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Մասկը Լոս Անջելեսում կառուցել է առաջին տրանսպորտային ստորգետնյա թունելը։











