Թուրքիայում մարդկային ատամներից պատրաստված զարդեր են հայտանաբերվել (լուսանկարներ)  

21:25 • 18.11.19

Հնագետները պարզել են, որ հնում մարդիկ մարդկային ատամներից պատրաստված զարդեր են կրել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով գիտական աղբյուրում հրապարակված հոդվածը, հնագետների միջազգային խումբը Թուրքիայի արևմուտքում գտնվող Չաթալ-Հյուկ նեոլիթյան բնակավայրի ավերակներում  մարդկային երեք ատամ է հայտնաբերել: Դրանք անցքեր են ունեցել, որոնց միջով թելեր կարող էին անցկացվել:

Գտածոն թվագրվում է մ.թ.ա. 6300-6700 թվականներին: Երկու ատամը հայտնաբերել են տան ավերակներում, երրորդը՝ գերեզմանոցում:

Դրանցից երկուսում մաշվածության հետքեր են հայտնաբերվել, որի պատճառը որպես զարդ երկարամյա կիրառումն է եղել: Հնագետները կարծում են, որ ատամները հեռացվել են մահից հետո:

Գիտնականները նշում են նաև, որ հնագույն մարդիկ ատամները որպես զարդարանք հազվադեպ են կիրառել:

 

Թուրքիայում մարդկային ատամներից պատրաստված զարդեր են հայտանաբերվել (լուսանկարներ)