Մի շարք երկրներում խափանվել են Facebook և Instagram սոցիալական կայքերի աշխատանքները
Facebook և Instagram սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր հայտնել են կայքերի աշխատանքի խափանման մասին: Ինչպես գրում է Downdetector-ը՝ խնդիրը նկատվել է միանգամից մի քանի երկրներում:
Ըստ աղբյուրի՝ խափանումներ են գրանցվել գլխավորապես Facebook-ի Messenger հավելվածում: Նշվում է, որ սոցկայքի աշխատանքների խափանումների մասին հաղորդագրություններ են ստացվել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բրազիլիայից և եվրոպական մի շարք այլ երկրներից:
Տեխնիկական խնդիրների պատճառների մասին տեղեկություններ չկան: Նշվում է, որ օգտատերերի 16 տոկոսը հայտնել են սոցիալական ցանցերի ամբողջական անջատման մասին:










