Չինաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր ատրիումը՝ Zaha Hadid Architects-ի նախագով (լուսանկարներ)

23:58 • 20.11.19

Պեկինում բացվել է աշխարհի ամենաբարձր ատրիումը (հսկայական բացօթյա տարածք կառույցի ներսում), որը նախագծել է Zaha Hadid Architects ընկերությունը։

Ինչպես ներկայացնում է CNN-ը, բարձրահարկ աշտարակը տեղակայվել է չինական մայրաքաղաքի բիզնես թաղամասում։ Կառույցը 45 հարկ ունի, որը նախատեսված է գրասենյակների և բիզնես կենտրոնների համար։

Ճարտարապետական ընկերությունը, որը հեղինակել է ինքնատիպ կառույցի դիզայնը, հիմնել է իրաքյան ծագմամբ բրիտանացի հայտնի ճարտարապետ Զահա Հադիդը, որ կյանքից հեռացել է 2016 թվականին։

Դիզայնի առանձնահատկությունը նրանում է, որ այն իրենից ներկայացնում է երկու միահյուսվող աշտարակներ, որոնք միաձուլվում են մեկ ընդհանուր ճակատային հատվածով։ Շենքի բարձրությունը կազմում է 194,15 մետր։ 

 

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր ատրիումը՝ Zaha Hadid Architects-ի նախագով (լուսանկարներ)