Lexus-ը ներկայացրել է նոր՝ ծալվող տանիքով LC500 կաբրիոլետը (լուսանկարներ)
Լոս Անջելեսի ավտոսրահում Lexus բրենդը ներկայացրել է նոր՝ ծալվող տանիքով LC500 կաբրիոլետը: Այս մասին տեղեկացնում է Lexus-ի մամուլի ծառայությունը:
Մեքենայի երկարությունը 4760 մմ է, լայնությունը՝ 1920 մմ, իսկ բարձրությունը՝ 1350 մմ: Մեքենան ունի ծալվող տանիք, որը կարող է ծալվել և բացվել ժամում մինչև 50 կմ արագության ժամանակ: Միևնույն ժամանակ նյութը, որից պատրաստված է տանիքը, աչքի է ընկնում իր ամրությամբ և ձայնամեկուսիչ հատկանիշով:
Կաբրիոլետի սրահի պատրաստման համար օգտագործվել է բնական կաշի և զամշ: Մեքենան ունի Apple CarPlay և Android Auto ինտերֆեյսերի աջակցությամբ տեղեկատվա-ժամանցային համակարգ, ինչպես նաև Climate Concierge համակարգ, որն ավտոմատ կերպով կառավարում է սրահում ջերմաստիճանը՝ տաքացնելով նստարաններն ու ղեկը:
Մեքենան համալրված է 5 լիտրանոց, 477 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով և 10 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:
Lexus LC500-ի վաճառքը կսկսվի 2020 թվականի ամռանը:

















