Ուրբաթ գիշեր ասուպների հոսքի ակտիվ բռնկում է սպասվում․ աստղագետ  

23:33 • 20.11.19

Ուրբաթ գիշեր Միաեղջյուր համաստեղությունում կարող է ասուպների հոսքի ակտիվություն նկատվել։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այս մասին տեղեկացրել է աստղագետ Ալեքսանդր Յակուշեչկինը՝ նշելով, որ երկնային երևույթը ամենից լավ տեսանելի կլինի Ռուսաստանի հարավային շրջանում։ 

Մասնագետի խոսքով՝ տվյալ համաստեղությունից առաջացող ասուպների հոսքը, սովորաբար, քիչ է ակտիվ լինում։ Դեկտեմբերին ևս մեկ հոս կնկատվի այդ համաստեղությունից, իսկ նոյեմբերյան հոսքի արագությունը կազմելու է  65 կմ/վայրկյան։ 

Աստղագետը նշել է, որ բռնկումը կտևի 30 րոպե։ Նախատեսվում է, որ դա տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայի ժամանակով 07։50-ին։ Աստղագետը խորհուրդ է տալիս երկնային երևույթին հետևել նոյեմբերի 21-22-ի գիշերվա երկրորդ կեսին։   

 

Ուրբաթ գիշեր ասուպների հոսքի ակտիվ բռնկում է սպասվում․ աստղագետ