Ամերիկացի գիտնականը Մարսից ստացված լուսանկարների վրա միջատներ է «նկատել»

03:56 • 21.11.19

ԱՄՆ-ի Օգայո նահանգի համալսարանի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը կարծում է, որ Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում կան հետքեր, որոնք նման են միջատների և օձերի հետքերի: Այս մասին հայտնում է Science Alert-ը:

Ռոմոզերը հայտարարել է, որ Կարմիր մոլորակում կան ցամաքային տեսակների նմանվող հոդվածոտանիներ, որոնք ունեն նմանատիպ մի շարք ֆիզիոլոգիական առանձնահատկություններ`պատյան, բեղիկներ, մարմնի հատվածային կառուցվածք:

Գիտնականը նման եզրակացության է եկել Մարսի մակերեսի պատկերների դիտման արդյունքում: Նա նկատել է մարմիններ, որոնք գտնվել են հողի շերտի մակերևույթից վերև և դրանք նմանեցրել է շարժվող միջատների:

Ռոմոզերը կարծում է, որ այս հայտնագործությունը կարող է ծառայել որպես Մարսի վրա կյանքի հավանական գոյության նոր հետազոտությունների սկիզբ: Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ գիտնականի բացահայտումը կարող է լինել մասնագիտական պարեյդոլիայի օրինակ`երևույթ, որի ժամանակ մարդը հակված է մտածել և փնտրել իրերի մեջ ամեն բան, որոնց հետ աշխատել է երկար ժամանակ:

Ամերիկացի գիտնականը Մարսից ստացված լուսանկարների վրա միջատներ է «նկատել»