«Ավանգարդ մոթորս»-ը երկու Mercedes Sprinter է նվիրում Երևան քաղաքին. Հակոբ Կարապետյան

23:56 • 03.12.19

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում հայտնում է Երևան քաղաքին արված հերթական նվիրատվության մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորս»-ը երկու #Mercedes #Sprinter է նվիրում Երեւան քաղաքին:

Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»:

 

Լուսանկարը՝ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից: