Ամիսներ առաջ դատարանների մուտքներն ազատելու որևէ փորձ ոստիկանների կողմից չտեսա․ Արթուր Խաչատրյան
Սրանից մի քանի ամիս առաջ ավելի քիչ թվով քաղաքացիներ դատարանների մուտքերն էին շրջափակել, ոստիկանության կողմից որևէ փորձ չտեսա՝ դատարանների մուտքներն ազատելու և դատարանի գործողությունները չկաշկանդելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը, որը եկել էր Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ՝ աջակցելու բերման ենթարկվածներին։
«Եթե մենք օրենքի երկիր ենք կառուցում, ապա այդ օրենքը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ։ Երիտասարդներ էին, հավաքվել էին և խաղաղ ակցիա էին իրականացնում՝ խաղաղ քաղաքական պահանջներ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարին։ Ուժ կիրառելու անհրաժեշտություն ես ընդհանրապես չտեսա»,- ասաց նա։
Նա ասաց, որ անկասկած պատրաստվում է մնալ մինչև վերջ, որպեսզի տեսնի, թե երիտասարդների հետ ինչ է լինում։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն հարցին, որ ավագ ՀՅԴ-ականներն են օգնում երիտասարդներին, Խաչատրյանը նշեց․ «Մեր երիտասարդները քաղաքականապես բավականաչափ հասուն մարդիկ են, իրենք իրենց քայլերը կարող են անել, կշռադատել իրենց գորշողությունները և իրենց գործողությունների հետևանքները»,- նշեց Խաչատրյանը։
«Եթե փորձում են թաքնված իմաստ գտնել՝ ոչ, մենք մեր երիտասարդների հետևում չենք թաքնվում, դա երիտասարդական միության ակցիան էր, իրենք սկսել են, իրենք շարունակում են»,- ասաց նա և հավելեց, որ նրանք ավելի ակտիվ գորշոծություններ էին ակնկալում։
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն արդյունքում մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։
Հիշեցնենք նաև, որ բերման ենթարկվածներից մի քանիսին արդեն բաց են թողել։










