Կենտրոնականի բաժնում իրավաբանական օգնություն եմ տրամադրում շուրջ 15 բերման ենթարկվածի, բոլորի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել. Ռուբեն Մելիքյանը՝ ԿԳՄՍՆ-ի դիմացից բերման ենթարկվածների մասին
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ ոստիկանության Կենտրոնական բաժանմունքում իրավաբանական օգնություն է տրամադրում շուրջ 15 բերման ենթարկվածի:
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն արդյունքում մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Կենտրոնականի բաժնում իրավաբանական օգնություն եմ տրամադրում շուրջ 15 բերման ենթարկվածի։ Բոլորի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար (ՎԻՎՕ 182 հոդված)։
Սահմանված ընթացակարգերը ավարտելուց հետո բերման ենթարկվածները հերթով ազատ են արձակվում»:










