Արդշինբանկն առաջարկում է «Ջերմ օջախ» էներգաարդյունավետ վերանորոգման վարկ

16:28 • 03.12.19

Արդշինբանկն առաջարկում է «Ջերմ օջախ» էներգաարդյունավետ վերանորոգման վարկ բնակելի անշարժ գույքի վերանորոգման համար: Վարկի գումարի առնվազն 40%-ը պետք է հատկացվի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին և սարքավորումների ու նյութերի ձեռքբերմանը:

Վարկը տրամադրվում է առանց գրավի, մինչև 3 մլն ՀՀ դրամի չափով: «Ջերմ օջախ» վարկատեսակի շրջանակում հաճախորդին կտրամադրվի բոնուսային դրամաշնորհ՝ վարկի գումարի մինչև 15%-ի չափով:

«Ջերմ օջախ» վարկը հնարավորություն կտա հաճախորդներին՝  

·    Բարելավել բնակարանային պայմանները,

·    Կրճատել կոմունալ ծախսերը,

·    Ձեռք բերել էներգաարդյունավետ կենցաղային տեխնիկա,

·    Ստանալ բոնուսային դրամաշնորհ՝ վարկի գումարի 5 կամ 15 %-ի չափով:

Բանկը հոգացել է նաև հիփոթեքի գործող վարկառուների մասին. վերջիններս նույնպես կարող են օգտվել առաջարկվող վերանորոգման վարկից առավել հեշտացված և արտոնյալ պայմաններով:

Ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության և Հարևանության ներդրումային հաստատության աջակցությամբ:

Պայմանների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հղմամբ կամ զանգահարել բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: