Ռուս խոհարարը մղձավանջի հետևանքով նիհարել է 87 կգ

19:34 • 03.12.19

ՌԴ Ռոստով քաղաքի ռեստորաններից մեկի գլխավոր խոհարար Սերգեյ Ցունիկը նիհարել է՝ կորցնելով իր քաշի գրեթե կեսը: Ինչպես գրում է Корреспондент-ը՝ ավելորդ քաշից ձերբազատվել խոհարարին դրդել է մղձավանջը:

Տղամարդը 171 կգ էր կշռում: Նրա խոսքով՝ ինքը գեր է եղել դեռ մանկուց: Դեղնախտից բուժվելու համար իրեն հակաբիոտիկներ են նշանակել, որից հետո նրա մոտ գիրանալու հակում է նկատվել: Իսկ յոթերորդ դասարանում արդեն 100 կգ էր կշռում:

Երիտասարդը պարբերաբար փորձել էր նիհարել՝ սննդակարգի, յոգայի և ասեղնաբուժության օգնությամբ, սակայն դա նրա մոտ չէր ստացվում: Բացի այդ, ողջ օրն աշխատելով որպես խոհարար, նա օրվա ընթացքում չէր հասցնում սնվել, և երեկոյան չափից շատ էր ուտում:

Օրերից մի օր նա երազում տեսնում է, որ ինքը մահացել է և իր մարմինը չեն կարողանում իջեցնել բնակարանից. «Ես ուղղակի պատկերացրի, թե ինչքան դժվար է լինելու հարազատներիս համար, այդ ժամանակ իսկապես վախեցա և հասկացա, որ պետք է ինչ-որ բան փոխել»:

Նախ և առաջ նա ստամոքսի ծավալի փոքրացման վիրահատություն է արել, որից հետո չէր կարելի ծանր սնունդ օգտագործել, այդ պատճառով էլ Սերգեյի մենյուն համալրվել է կեֆիրով և մանկական պյուրեով:

Այժմ նա տնից դուրս չի գալիս՝ առանց նախաճաշելու, և օրվա մեջ 2.5 լիտր ջուր է խմում: Շաբաթական երեք օր էլ մարզասրահում մարզվում է: Նրա խոսքով՝ նիհարելու հետ մեկտեղ նրա շաքարախտը նույնպես վերացել է:

Առաջին կես տարում նա նիհարել է 60 կգ-ով, իսկ մեկուկես տարում՝ 87 կգ-ով: