Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը մենակ է թողել դերասանին և վերադարձել ԱՄՆ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առաջին կինը՝ Տատյանա Վլասովան, որը վերադարձել էր ԱՄՆ-ից, որպեսզի կրկին միանա դերասանի հետ, մեկնել է Միացյալ Նահանգներ:
«Տատյանա Վլասովան իսկապես մեկնել է Լաս Վեգաս: Նա չի կարող ամեն ինչ թողնել և մնալ Մոսկվայում: Բանն այն է, որ Ամերիկայում նա առանձին տուն ու այգի ունի. ամբողջական տնտեսություն, որը խնամք է պահանջում: Նա չի կարող ամեն ինչ թողնել, հավաքել ճամպրուկն ու ընդմիշտ գնալ Ռուսաստան: Տունը պետք է կա՛մ խնամել, կա՛մ վաճառել: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ»,- Ջիգարխանյանի խորթ որդու՝ Ստեփանի խոսքը մեջբերում է Собеседник-ը:
Ստեփան Ջիգարխանյանն ընդգծել է նաև, որ Վլասովան մտադիր է Մոսկվա վերադառնալ երկու շաբաթից, այնպես որ մշտապես ԱՄՆ-ում բնակվել չի նախատեսում: Ամանորը Վլասովան կդիմավորի իր նշանավոր ամուսնու հետ:










