Քաղաքապետարանի քայլը չեմ կարող ընդունելի համարել. Սոֆյա Հովսեփյանը՝ շինթույլտվության դիմաց «ԿամԱԶ»-ներ ստանալու մասին (տեսանյութ). Factor.am
Քաղաքապետարանի՝ շինթույլտվության դիմաց «ԿամԱԶ»-ներ ստանալը չեմ կարող ընդունելի համարել, իմ կարծիքով չհաշվարկված քայլ է եղել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ պատասխանելով հարցին՝ ընդդիմադիր ավագանու անդամները պնդում են, որ համայնքը «ԿամԱԶ»-ներ է նվեր ստացել շինթույլտվության դիմաց, սա իր համար ընդունելի՞ է: «Փորձել են լավ բան անել քաղաքի համար, դա բիզնեսի տեսանկյունից ընդունելի քայլ է, բայց մենք պայքարել ենք այս երևույթների դեմ։ Այժմ ուսումնասիրվում է՝ ճիշտ է դա, թե ոչ, որքանով է կոռուպցիոն ռիսկեր պարունակում իր մեջ»,-ասել է Պողոսյանը։
Հարցին՝ հաշվի առնելով Դավիթ Խաժակյանի պնդումները և քաղաքապետի պարզաբանումները, այդտեղ կա՞ն կոռուպցիոն ռիսկեր, Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ դա կթողնի համապատասխան մարմինների գնահատականին: Նա նշեց, որ Խաժակյանի և քաղաքապետի փաստերը համոզիչ են, բայց երկուսում էլ կան անհամաձայնություններ: «Ես չեմ ուսումնասիրել և որևէ մեկը չի ուսումնասիրել, երբ համապատասխան մարմիններն ուսումնասիրեն, այդ ժամանակ էլ կգնահատենք»,- ասաց նա:










