Ռուս պատգամավորը քնել է ԵԽԽՎ հանձնաժողովի նիստի ժամանակ (տեսանյութ)

23:47 • 27.01.20

Ռուս պատգամավոր Լեոնիդ Սլուցկին քնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում է Европейская правда պարբերականի հրապարակած ֆեյսբուքյան տեսանյութը:

«Հավանաբար, շատ էր ուզում աշխատել, գիշերներն էր պատրաստվում»,- գրում է Европейская правда-ն՝ մեկնաբանելով տեսանյութը։

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը կհեռանա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից, եթե իր լիազորությունները վեհաժողովում խախտվեն:  

 Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայի ազգային պատվիրակության ղեկավար Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնում: