Անգլիայում կոշկակարի ձեռքի բթամատի փոխարեն ոտքի բութ մատն են կարել
Անգլիայի Մենսֆիլդ քաղաքում բնակվող կոշկակար Դևիդ Լին աշխատելիս կտրել է ձեռքի բթամատը, որը բժիշկները փոխարինել են ոտքի բութ մատով:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, 40-ամյա կոշկակարը մատը կորցրել է 2019-ի հունվարին կոշիկի կրունկը գործիքով կտրելիս: Նա արագ է կողմնորոշվել և շտապ օգնություն է կանչել, անջատել է միացված սարքն ու սպասել բժիշկների ժամանմանը:
Բժիշկները նրան հոսպիտալացրել են, և հիվանդանոցում ձեռքի բութ մատի փոխարեն նրա ոտքի բութ մատն են տեղադրել: Կոշկակարը ցանկանում էր շուտ աշխատանքի վերադառնալ, այդ իսկ պատճառով արագ համաձայնել է այդ տարբերակին:
Ֆիզիոթերապիայի և ուժային վարժությունների շնորհիվ նրա ձեռքն արագ ապաքինվել է, սակայն ոտքն ավելի ուշ է լավանում, քանի որ բրիտանացին շատ է քայլում:










