Նարեկ Մալյանին Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելու պատճառը, ամենայն հավանականությամբ, քաղաքական է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
«ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին Ոստիկանության 6-րդ վարչութուն բերման ենթարկելն ամենայն հավանականությամբ, քաղաքական է: Այս մասին լրագրողնեձրի հետ ճեպազրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ Նարեկ Մալյանին առնչվող այլ գործերով նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանի առաջարկությամբ՝ այս պահին Մալյանին իրավաբանական օգնություն կցուցաբերի Մելիքյանը:
«Որպես փաստաբան՝ փորձեցի մուտք գործել Նարեկ Մալյանի մոտ, բայց դեռևս թույլ չեն տվել: Եթե փաստաբանը ներկայանում է, ոստիկանությունն իրավունք չունեն փաստաբաին ներս չթողնել»,-ասաց նա:
«Ես մեծ կասկած ունեմ, որ ուղղակի թույլ չեն տվել, որ Մալյանը կապվի իր փաստաբանին, որովհետև Տիգրան Աթանեսյանը համացանցից էր տեղեկացել դեպքի մասին, ինչն արդեն մեծ խախտում է: Ես նաև վստահ չեմ, որ հնարավորություն են տվել իր ընտրած անձին տեղեկացնել ազատությունից զրկելու մասին, և եթե չհայտնվեր համացանցում տեղեկություն, գուցե ժամերով չիմանայինք նրա՝ անազտության մեջ գտնվելու մասին»,-ասաց Մելիքյանը:
Քիչ անց իրավաբանին տեղեկացրին, որ Մալյանին թույլ են տվել կապ հաստատել կնոջ հետ, և Մելիքյանը կփորձի կապվ հաստատել կնոջ հետ, որպեսզի ֆորմալ համաձայնությամբ Մելիքյանը կարողանա մուտք գործել Մալյանի մոտ:










