Շահումյանի շրջանում տեղակայված զորամասերի մի քանի տասնյակ սպաների համար այս օրը նշանավորվեց նաև բնակարանամուտի արարողությամբ. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Արցախում տասնյակ սպաներ այսօր բնակարաններ են ստացել։
«Զինված ուժերի համար այս խորհրդանշական օրը, Արցախի Շահումյանի շրջանում տեղակայված զորամասերի մի քանի տասնյակ սպաների համար նշանավորվեց նաև բնակարանամուտի արարողությամբ։
Մեր սպաները ամենալավին են արժանին և պետությունն անելու է ավելին՝ ծառայության և կեցության պայմանների բարելավման ուղղությամբ»,– ասվում է գրառման մեջ։














