Պենտագոնը հաստատել է, որ Աֆղանստանում կործանված ինքնաթիռը պատկանում է ԱՄՆ զինված ուժերին

00:41 • 28.01.20

ԱՄՆ զինված ուժերը հաստատել են, որ Աֆղանստանում հունվարի 27-ին կործանված ինքնաթիռը պատկանում է Միացյալ Նահանգներին: Այս մասին Թվիթերի էջում գրել է ԱՄՆ հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Սոնի Լեգեթը:

«Ամերիկյան Bumbardier E-11A ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի արևելյան Ղազնի նահանգում»,- ասել է գնդապետը, բայց չի հաստատել, որ ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկիչներն են:

Լեգեթը նշել է, որ դեռևս ոչ մի ապացույց չկա, որ ինքնաթիռը խոցվել է հակառակորդի կողմից: Հիշեցնենք, որ «Թալիբան» կազմակերպությունն ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 83 մարդ է գտնվել: