Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա երկու զոհ
04:33 • 28.01.20
Ալժիրի Ում-էլ-Բուագի նահանգում կործանվել է Су-30 ռազմական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով En Nahar հեռուստաընկերությանը:
Նախնական տվյալներով` զոհվել են ինքնաթիռում գտնվող երկու օդաչուները: Դեպքի վայր են մեկնել բժիշկներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները: Այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ չեն հաղորդվում:
Placeholder










