«Իսլամական պետություն»-ը սպառնացել է Իսրայելն իր թիրախ դարձնել. The Times of Israel

14:04 • 28.01.20

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է Իսրայելն իր հարձակումների գլխավոր թիրախը դարձնելու ծրագրերի մասին: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel պարբերականը` հղում անելով զինյալների աուդիոհաղորդագրություններին:

Նշվում է, որ նման հայտարարությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ի` իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագիրը, որն անվանում են «դարի գործարք»: Սրա հետ կապված` ահաբեկիչները սպառնացել են վերսկսել հարձակումները և իսրայելական բնակավայրերը վերածել հրթիռների և քիմիական զենքերի փորձարկման դաշտի: