Բերման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը․Ոստիկանություն
«Ադեկվադ» միաբանության տարածած հայտարարության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև «Ադեկվադ միաբանության» համահիմնադիր Արթուր Դանիելյանը։
«Հայտնի դարձավ, որ առևանգվել են նաև «Ադեկվադ միաբանության» համահիմնադիրներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Ռեպրեսիվ ռեժիմը գործի է դրել իր ուժային և քարոզչական ողջ զինանոցը ընդդիմախոսներին լռեցնելու, ահաբեկելու և վախի մթնոլորտ տարածելու նպատակով»,– ասվում է միաբանության հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը` ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։










