Գերմանիայում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

03:47 • 28.01.20

Գերմանիայում գրանցվել է նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը` նշելով, որ տեղեկատվությունը հաստատվել է Գերմանիայի կառավարության կողմից:

Նշվում է, որ հիվանդը տղամարդ է` Շտարնբերգ շրջանից: Նա մեկուսացված է և գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Չինաստանի իշխանությունները անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ներկա պահին հիվանդությունից մահացածների պաշտոական թիվը գերազանցել է 80-ը:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում, Շրի Լանկայում և Ճապոնիայում: