Մախաչկալայում 26-ամյա երիտասարդը ոստիկանների այցից անակնալի եկած կուլ է տվել թմրանյութերով լի փաթեթն ու մահացել (տեսանյութ)
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում 26-ամյա տղամարդը ոստիկանների այցից անակնկալի եկած կուլ է տվել պլաստիկե տոպրակի մեջ փաթաթված թմրամիջոցների փաթեթը: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նշվում է, որ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, և ոստիկանները շտապօգնություն են զանգահարել, սակայն մինչ բժիշկների ժամանելը նա մահացել է: Վերջինս թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:
Նախնական վարկածով` տղամարդու օրգանիզմում փաթեթը վնասվել է, իսկ թե ինչպիսի թմրամիջոցների մասին է խոսքը, ցույց կտա փորձաքննությունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










