Արարատի մարզի Արարատ գյուղում ամբողջությամբ այրվել է «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենա

10:01 • 28.01.20

Հունվարի 28-ին, ժամը 04:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Րաֆֆի Վարդանյան փողոցում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆի Վարդանյան փողոցի թիվ 29 տան մոտակայքում կայանած «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:12-ին, մարվել` 05:20-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: