Հայկական բանակը մեր միասնական ուժն է, մեր հավաքական արժանապատվությունը․ Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը

11:18 • 28.01.20

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայկական բանակի օրվա կապակցությամբ։

«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական բանակը մեր միասնական ուժն ու մեր հավաքական արժանապատվությունն է, մեր անվտանգ կյանքի թիվ մեկ երաշխիքը:


Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը:

Փա´ռք Հայոց Բանակին:
Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա´ռք Արցախի Հանրապետությանը»: