Հնդկաստանում վագրը գյուղ է ներխուժել և հարձակվել գյուղացիների վրա (տեսանյութ)

13:41 • 28.01.20

Հնդկական Մահարաշտրա նահանգում վագրը գյուղ է ներխուժել և, հարձակվելով գյուղացիների վրա, վիրավորել մի քանիսին: Ականատեսների տեսանկարահանած կադրերը հրապարակվել են Newsflare կայքում:

Գիշատիչ կենդանուն նկատել են շաբաթ օրը` բնակեցված գոտում: Մարդիկ, կենդանու շուրջ հավաքվելով, փորձել են քշել նրան տեղանքից: Կենդանին հարձակվել է մարդկանց վրա և հասցրել նվազագույնը երեք մարդու վիրավորել, որից հետո թաքնվել է:

Տուժածներին հիվանդանոց են հասցրել: Անտառային վարչության աշխատակիցները դեպքի վայր ժամանելուն պես կենդանուն հայտնաբերելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել, սակայն այն հաջողացրել էր այդ ընթացքում փախչել: Տեղացի բնակիչները հաստատում են, որ հարձակումից առաջ վագրը ութ օր թափառել է գյուղի ծայրամասերում:

2019 թվականին հայտնի էր դարձել, որ հնդկական Փենջաբ նահանգում ընձառյուծը հարձակվել է հինգ բնակչի վրա: Հարյուրավոր մարդիկ տան տանիքներին էին բարձրացել` սարսափահար հետևելով ագրեսիվ կենդանու պահվածքին:

Տեսանյութը` այստեղ: