Ռուսաստանը դադարեցրել է առանց մուտքի արտոնագրի զբոսաշրջային ուղևորությունները Չինաստան

22:25 • 01.02.20

Ռուսաստանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես դադարեցրել է առանց մուտքի արտոնագրի զբոսաշրջային ուղևորությունները Չինաստան և Չինաստանի աշխատող քաղաքացիների գրանցումը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան հրանանգներ են հրապարակվել ՌԴ կառավարության կայքում: ԱԳՆ-ն պետք է տեղեկացնի չինական կողմին ընդունված սահմանափակումների մասին:

Բացի այդ, երկրի ՆԳՆ-ին և գերատեսչության շրջանային մարմիններին հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել փաստաթղթերի ընդունումը, ձևակերպումն ու հրավերների տրամադրումը աշխատանքային գործունեություն ծավալելու համար Չինաստանից ՌԴ ժամանող քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ Չինաստանից տասնյակ երկրներ տարածված կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերի թիվը կազմում է 259, վարակվածներինը՝ մոտ 12 000: