Մենք հանրային տարածքը վերադարձնում ենք հանրությանը. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանը և սաները քայլերթ իրականացրին՝ բողոքելով ապօրինի կերպով դպրոցը ցանկապատելու որոշման դեմ (տեսանյութ)

11:21 • 01.02.20

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիսի սաներն ու նրանց ծնողները, ուսուցիչները քայլերթ իրականացրին դպրոցի տարածքում՝ իրենց բողոքը հայտնելով դպրոցը ցանկապատելու որոշման դեմ:

Նրանց խոսքով՝ ապօրինի վերսկսվել է թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը, որը, ըստ Բլեյանի, հակասում է քաղաքային նորմերին։

«Մեզ բաժանում, խոչընդոտում են, որ մեր բնակավայրերում մեզ լիարժեք զգանք՝ լինելով տարբեր, ընտրելով կրթության ձևի, մեր ժամանցի անցկացման հնարավորությունը, որպես բնակիչներ, օգտագործողներ՝ մեզ լիարժեք զգանք: Ես ասում եմ, որ չպետք է լինեն անջրպետներ»,-այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Բլեյանը:

«Մենք հանրային տարածքը վերադարձնում ենք հանրությանը, եթե դա նվաճել է, մենք թող նվաճող լինենք»,-նշեց նա:

Նա նշեց, թե տարածքը, որն այժմ ուզում են ցանկապատել, աղբանոցի էր վերածվել, որը կրթահամալիրի սաները դարձրել են այգի, որն այժմ մշակում են նաև տարածքի բնակիչները:

«Ընդամենը պետք է զարգացնել այս միջավայրը՝ լույսեր անցկացնել, անցուղիներ ստեղծել, ջրամատակարարման համակարգը նորացնել, և որևէ մեկն իրեն վտանգված չի զգա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կրթահամալիրի տնօրենը, ուսուցիչները և ծնողները բողոքում են, որ ապօրինի վերսկսվել է թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը, որը, ըստ Բլեյանի, հակասում է քաղաքային նորմերին։