Պոմպեոն պատրաստակամություն է հայտնել Բելառուսին 100%-ով ապահովել նավթով
Միացյալ նահանգները պատրաստ են 100 % նավթով ապահովել Բելառուսին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում,-գրում է Tut.by կայքը:
Պետքարտուղարը նշել է, որ այդպիսով ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Բելառուսին ստեղծել «իր ինքնիշխան պետությունը»:
«ԱՄՆ-ն պատրաստ է էներգառեսուրսներ վաճառել Բելառուսին անհրաժեշտ ծավալներով և շուկայական գներով»,-նշել է Պոմպեոն:
ԱՄՆ պետքարտուղարը ավելացրել է նաև, որ ԱՄՆ-ն հանդիսանում է աշխարհի խոշորագույն էներգառեսուրսներ արտադրող երկիրը, և միակ բանը, որ պետք է, դա դիմելն է ԱՄՆ-ին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մինսկում փետրվարի 1-ին տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել հանրապետության տարածքով ռուսական նավթի տարանցման սակագների վերաբերյալ:










