Ամերիկյան եկեղեցիներից մեկում հուղարկավորության ժամանակ կրակոցներ են հնչել. զոհեր և վիրավորներ կան

03:38 • 02.02.20

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ռիվիերա Բիչ քաղաքի եկեղեցում անցկացվող հուղարկավորության ժամանակ կրակոցներ են հնչել: Միջադեպի հետևանքով 2 զոհ և նույնքան վիրավոր կա:

Ինչպես հաղորդում է NBC -ն, հղում տալով տեղի ոստիկանությանը, զոհվել են 15-ամյա պատանի և 1 տղամարդ: Մեկ այլ պատանի և մի կին տուժել են: Եկեղեցու հովվի խոսքով՝ զոհերը սևամորթներ են:

Ընդհանուր առմամբ արձակվել է 13 փամփուշտ: Հայտնի չէ, թե ովքեր են կրակոցների հեղինակները: Այս պահի դրությամբ դեռևս ձերբակալություններ չեն եղել: