Նովոսիբիրսկում սրճարանի տանիքի փլուզման հետևանքով զոհ և վիրավորներ կան (տեսանյութ)
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում փլուզվել է տեղի սրճարաններից մեկի տանիքը, ինչի հետևանքով 1 մարդ է զոհվել: Բացի դա, փրկարարները փլատակներից 4 տուժածի են հանել, որոնցից 2-ը կոտրվածքներ ունեն և մնալու են հիվանդանոցում, գրում է Ren.tv-ն:
Հաղորդվում է, որ դեպքի պահին սրճարանում երեկույթ է եղել, որին մասնակցել է մոտ 200 մարդ: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ փլուզման պատճառ է դարձել տանիքին հավաքված ձյունը: Տանիքի ձյան շերտը կարող էր հասնել մինչև 1 մետրի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Անվտանգության նորմերին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու» հոդվածով:










