Եվրամիությունը Չինաստան է ուղարկել 12 տոննա պաշտպանիչ հանդերձանք՝ որպես օգնություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում

03:25 • 02.02.20

Եվրամիությունը Չինաստան է ուղարկել 12 տոննա պաշտպանիչ հանդերձանք՝ որպես նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցություն, այս մասին հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը:

«Որպես առաջին անհապաղ արձագանք՝ անդամ երկրներն ընդհանուր առմամբ 12 տոննա պաշտպանիչ հանդերձանք են հատկացրել, որոնք արդեն իսկ Չինաստանի ճանապարհին են»,- RT-ի հաղորդմամբ՝ նշվում է հայտարարությունում:

Եվրահանձնաժողովում ընդգծել են, որ ԵՄ-ը մտադիր է ապագայում նույնպես Չինաստանին օգնություն տրամադրել նոր կորոնավիրուսի բռնկման հետ կապված: