Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի. կա մոտ 14 հազար վարակակիր, 137.6 հազար մարդ հսկողության ներքո է
Չինաստանում մահացու վտանգավոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի, իսկ վարակվածները 13 846-ն են, որոնցից 2110-ը ծանր վիճակում են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի լրատվամիջոցներին:
Բացի դա, հաղորդվում է, որ ևս 19 544 մարդ է գրանցվել նոր տեսակի կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Ներկայումս ևս 137.6 հազար մարդ հսկողության ներքո է:
Ավելի վաղ հաղորդվել էր վիրուսի հետևանքով 259 մարդու մահվան մասին:










